09.06.2015 15:13

Օրվա կադրը. Մենք ենք ու Գանա՞ն

Օրվա կադրը. Մենք ենք ու Գանա՞ն

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոդզո Ալաբոն (նստավայրը՝ Մոսկվա): 

Ի դեպ, հետաքրքիր մի դրվագ:

2012 թվականին Գանայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Անգամ այդ երկրում իշխանությունները համաձայնել են ընտրատեղամասերում կենսաչափական սարքեր տեղադրել՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: Հայաստանում, սակայն, երկիր, որը ԵԽ անդամ է, իշխանությունները չեն համաձայնում այդ մեթոդին:

Գանայում, ընտրություններից հետո ընդդիմությունը հայտարարեց, որ արդյունքները կեղծվել են, իշխանությունները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեցին:

Հայաստանում, 2008-ին, ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրությունները կեղծված են, իշխանություններն ի պատասխան, Երեւանի կենտրոնում մահաբեր զենք կիրառեցին հարյուր հազարավոր ցուցարարների դեմ, ինչի արդյունքում, սպանվեցին առնվազն 10 ՀՀ քաղաքացիներ: 

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: