04.06.2018 12:49

ԿԺԴՀ-ում ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովից առաջ փոխել են ռազմական ղեկավարությանը

ԿԺԴՀ-ում ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովից առաջ փոխել են ռազմական ղեկավարությանը

Հյուսիսային Կորեայում  փոփոխություններ են կատարվել ռազմական բարձրագույն ղեկավարության կազմում. պաշտոնանկ են արվել երեք հիմնական զորահրամանատարներ, երկուշաբթի հաղորդել է «Ռենհափ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հետախուզության սեփական աղբյուրներին:

Այսպես, պաշտոնը լքել է ԿԺԴՀ ժողովրդական զինված ուժերի նախարարը, որին փոխարինել է նրա նախկին տեղակալը:

Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետը նույնպես լքել է պաշտոնը՝ իր տեղը զիջելով նախկին տեղակալին:

Երկրի ռազմական ղեկավարության երրորդ անդամը, որ հեռացվել է պաշտոնից, Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական վարչության տնօրենն է, որը նախկինում զբաղեցնում էր Կորեայի աշխատանքային կուսակցության Փհենյանի կոմիտեի նախագահի պաշտոնը:

«Հյուսիսային Կորեան, հավանաբար, նոր ֆիգուրներ է բերել միջկորեական հարաբերությունների և Կորեական թերակղզում իրավիճակի փոփոխությունների ֆոնին, քանի որ նախորդների դատողությունները բավարար ճկունություն չունեին»,- հաղորդել է աղբյուրը:

Փոփոխությունները կարող են ուղղված լինել նաև «զինվորականների զսպմանը», քանի որ զինված ուժերի անդամները կարող են հանդես գալ ապամիջուկայնացման գործարքի դեմ, որը Կիմ Չեն Ինը կարող է կնքել հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի ընթացքում:

Փոխանցում է Interfax-ը: