04.06.2018 13:50

Կիևում թալանել են Կիրիլ Վիշինսկու բնակարանը

Կիևում թալանել են Կիրիլ Վիշինսկու բնակարանը

Կիրակի օրը «РИА Новости Украина»-ի՝ պետական դավաճանության մեջ  մեղադրվող և ներկայումս կալանքի տակ գտնվող գլխավոր  խմբագիր Կիրիլ Վիշինսկու բնակարան են թափանցել անհայտ անձինք, ինչից հետո բնակարանից անհետացել են որոշ իրեր, «Интерфакс-Украина» գործակալությանը տեղեկացրել է Վիշինսկու փաստաբանը:

«Կահույքը և իրերը շուռ են տրված ու թափված են այսուայն կողմ: Կորել են մի քանի իրեր, բայց առայժմ ստույգ հայտնի չէ՝ ինչ իրեր»,- ասել է փաստաբանը:

Կիրիլ Վիշինսկին ձերբակալվել է 2018 թ. մայիսի 15-ին Կիևում: Նրան մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության հոդվածով: Մայիսի 17-ին  Խերսոնյան քաղաքային դատարանը Վիշինսկու նկատմամբ կալանք է սահմանել մինչև հուլիսի 13-ը:

Հունիսի 1-ին Կիրիլ Վիշինսկին, որ  երկքաղաքացիություն ունի, Խերսոնի շրջանի վճռաբեկ դատարանում հայտարարել է ուկրաիանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին և դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգնել, որ իրեն ազատ արձակեն:

Փոխանցում է Interfax-ը: