04.06.2018 14:45

Դուտերտեն «գրողի ծոցն» է ուղարկել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դուտերտեն «գրողի ծոցն» է ուղարկել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ դատավորների և փաստաբանների անկախության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դիեգո Գարսիա-Սայանը կարող է գնալ «գրողի ծոցը»՝ կապված երկրի դատական համակարգի վերաբերյալ վերջինիս քննադատության հետ:

Ինչպես հաղորդել է Associated Press-ը, Դուտերտեն ՄԱԿ-ի ներկայացուցչից պահանջել է  չմիջամտել երկրի ներքին գործերին:

«Փոխանցեք նրան, որ չխառնվի իմ երկրի ներքին գործերին: Թող կորչի գրողի ծոցը: Ես չե՛մ ճանաչում նրա՝ որպես զեկուցողի կարգավիճակը»,- լրագրողներին հայտարարել է Ֆիլիպինների ղեկավարը՝ Հարավային Կորեա մեկնելուց առաջ:

Ավելի վաղ Գարսիա-Սայանը քննադատել է գլխավոր դատավոր Մարիա Լուրդես Սերենոյի պաշտոնանկությունը, որին Դուտերտեն հրապարակավ թշնամի է անվանել: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նշել է, որ աշխատանքից հեռացնելու կապակցությամբ պաշտոնական հետաքննություն չի տարվել, ինչը հարցականի տակ է դնում Ֆիլիպինների դատական համակարգի անկախությունը:

Փոխանցում է Interfax-ը: