04.06.2018 16:24

Ինչպես կարձագանքեր Ռեյգանը Թրամփի նախագահությանը

Ինչպես կարձագանքեր Ռեյգանը Թրամփի նախագահությանը

ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը կցնցվեր ամերիկյան ներկայիս առաջնորդի գործուներությունից: Այդ մասին հայտարարել է Ռեյգանի դուստրը՝ Փեթի Դևիսը, փոխանցում է The Washington Post-ը:

Հոր մահվան առաջին տարելիցի առիթով գրված նամակում նա նշում է, որ Ռեյգանը «կսարսափեր այն ամենից, ինչին հիմա հասել ենք»: «Նրա սիրտը կկոտրվեր»,- նշել է Դևիսը: Ընդ որում՝ նա Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի անունը չի տվել:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ մի անգամ հրապարակավ քննադատել է մեկ այլ նախագահի՝ իր հորը, երբ մասնակցել է Ռեյգանի իշխանության օրոք միջուկային սպառազինության մրցավազքի դեմ բողոքի ցույցին: Դևիսի խոսքով՝ իր մասնակցությունը ցույցին աննկատ չէր մնացել, և «դա ցավ էր պատճառել հորը»:

Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ նախագահն է եղել 1981-1989 թթ.: Նա, ինչպես և Թրամփը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ էր:

Փոխանցում է lenta.ru-ն: