05.06.2018 12:44

ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի նախապատրաստությունը

ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի նախապատրաստությունը

Սինգապուրի այն շրջանը, որտեղ գտնվում է, ենթադրաբար՝ ամերիկա-հյուիսկորեական գագաթնաժողովի անցկացման վայրը հանդիսացող հյուրանոցը, աստիճանաբար պաշարված ամրոցի տեսք է ստանում: Պաշտոնապես առայժմ հաստատվել են հանդիպման ամսաթիվը և վայրը, ինչպես նաև՝ քննարկման հիմնական թեման:

Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը: «Այսօր գլխավոր նպատակը գագաթնաժողովի նախապատրաստումն է: Գագաթնաժողովի թեման թերակղզու ապամիջուկայնացումն է»:

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել հյուսիսկորեական ատոմային օբյեկտների տեսչությունը:

Սինգապուրի գինետները, իրենց հերթին, առաջիկա գագաթնաժողովն օգտագործում են որպես մարքեթինգի հնարավորություն՝ նոր կոկտեյլներ հորինելով: Մեկն անվանել են «Թրամփ», մյուսը՝ «Կիմ»: Թե դրանցից որն է ավելի թունդ՝ դեռ հայտնի չէ:

Փոխանցում է euronews-ը: