05.06.2018 14:21

Բինիամին Նեթանյահուի եվրոպական շրջայցը

Բինիամին Նեթանյահուի եվրոպական շրջայցը

«Երկու թեմա եմ քննարկելու՝ Իրանը և Իրանը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն եվրոպական շրջայցն սկսելուց առաջ:

Առաջին կանգառը եղել է Գերմանիայում:

Բեռլինում Նեթանյահուն կրկին լսել է, որ «Գերմանիան ձգտում է պահպանել Իրանի հետ միջուկային պայմանագիրը»: Թեպետ Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ կիսում է «Իսրայելի մտահոգությունները տարածաշրջանում Իրանի գործողությունների վերաբերյալ»:

Համատեղ մամուլի ասուլիսում Անգելա Մերկելը հայտարարել է. «Իրանի հետ «միջուկային գործարքի» նկատմամբ մեր վերաբերմունքը տարբեր է, ինչպես և տարբեր է նրա արդյունավետության գնահատականը: Այնուհանդերձ, մենք համամիտ ենք  տարածաշրջանում Իրանի ազդեցության  աճի վերաբերյալ դիրքորոշմանը, ինչը մեզ անհանգստացնում է, մանավանդ՝ երբ դա վերաբերում է Իսրայելի անվտանգությանը»:

Այսօր Նեթանյահուն հանդիպում է Էմանուել Մակրոնի հետ, որը նույնպես կարծում է, որ Իրանի հետ պայմանագիրը պետք է պահպանել:

Փոխանցում է euronews-ը: