06.06.2018 13:58

Հարվի Վանշթեյնն իրեն մեղավոր չի ճանաչում

Հարվի Վանշթեյնն իրեն մեղավոր չի ճանաչում

Երեքշաբթի Նյու Յորքի դատարանում պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում ներկայացված մեղադրանքներով:

Դատական ատյանը երկու հայց է քննում. մեկում պրոդյուսերը մեղադրվում է բռնաբարության համար, երկրորդում՝ որ նա տուժողին ստիպել է իր հետ օրալ սեքսով զբաղվել՝ հակառակ նրա կամքի:

Վանշթեյնի փաստաբան Բենջամին Բրաֆմանը հայտարարել է, թե «այնպիսի հանցագործությունը, ինչպիսին բռնաբարությունն է, սարսափելի է, բայց նույնքան դատապարտելի է նաև բռնաբարության կեղծ մեղադրանքը: Պարոն Վանշթեյնը հերքել է այդ մեղադրանքները»: Բրաֆմանը պնդել է, որ բոլոր սեռական ակտերը տեղի են ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Նա նաև նշել է, որ կասկածելի են երկու տուժածների, ինչպես նաև վկաների ցուցմունքները:

Հայցվորների անունները չեն բացահայտվում: Եթե դատարանը Վանշթեյնին մեղավոր ճանաչի, նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում:

Փոխանցում է euronews-ը: