06.06.2018 14:14

Քաղաքական լրագրությունը վտանգավոր մասնագիտություն է

Քաղաքական լրագրությունը վտանգավոր մասնագիտություն է

Օրերս ուկրաինացի հեռուստահաղորդավար Ալեսյա Բացմանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Արկադի Բաբչենկոն տարիֆ է սահմանել իր բացառիկ հարցազրույցների համար՝ 50-ից 60 հազար դոլար:

Բաբչենկոն հաստատել էր դա՝ հիմնավորելով նրանով, որ «մտադիր չէ ոչ մեկի համար ձրի վարկանիշ ապահովել»: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ խոսքն անձնական հարստացման մասին չէ, և այդ կերպ ստացված գումարն ամբողջությամբ լրագրողն ուղղում է հակաահաբեկչական գործողության կարիքներին, օրինակ՝ դեղորայք ձեռք բերելուն, քանի որ «երկրում պատերազմ է ընթանում»:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի իրավապահ մարմինները հաղորդեցին, թե Բաբչենկոն գնդակահարվել է Կիևում իր տան շեմին: Հաջորդ օրը պարզվեց, որ սպանությունը բեմադրվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ գործողության շրջանակներում:

Երբ դա հայտնի դարձավ, ուկրաինացի լրագրողներից շատերը հանդես եկան քննադատությամբ Բաբչենկոյի և ՈՒԱԾ-ի հասցեին: Դրանից հետո Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը սոցցանի իր էջում հրապարակեց «դավաճան լրագրողների» մի ցուցակ:

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել այդ ցուցակի կապակցությամբ: «Լրագրողների անուններով ցուցակ հրապարակել, նրանց մեղադրել դավաճանության մեջ՝ անընդունելի է և վտանգավոր: Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ լրագրողների անվտանգության տեսակետից»,- ասվում է Դեզիրի՝ ուկրաիանական իշխանություններին հասցեագրված նամակում:

Փոխանցում է euronews-ը: