07.06.2018 13:09

Մեյի և Նեթանյահուի բանակցությունները

Մեյի և Նեթանյահուի բանակցությունները

Լոնդոնում տեղի են ունենում բանակցություններ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի միջև:

Հանդիպման գլխավոր թեման Իրանի «միջուկային գործարքի» շուրջ ստեղծված իրավիճակն է: Այս հարցի վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները տարբեր են: Լոնդոնը հանդես է գալիս 2015 թ. պայմանագիրը պահպանելու օգտին, թեպետ ԱՄՆ-ը դուրս է եկել այդ պայմանագրից: Իսրայելը այդ պայմանագրի պայմանները խստացնելու կողմնակիցն է:

«Ես նաև հույս ունեմ, որ մենք կարող ենք քննարկել իրադրությունը Գազայի հատվածում: Մենք անհանգստացած են պաղեստինցիների մահերի կապակցությամբ»,- հայտարարել է Մեյը: («Վերադարձի երթի» մեկնարկից ի վեր Գազայի հատվածում  զոհվել է անկլավի ավելի քան հարյուր բնակիչ): Ընդ որում՝ նա նշել է, որ Լոնդոնը «անկասկած՝ ճանաչում է» Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:

Փոխանցում է euronews-ը: