07.06.2018 14:19

Գերմանիայում ԱՄՆ դեսպանը՝ սկանդալի կենտրոնում

Գերմանիայում ԱՄՆ դեսպանը՝ սկանդալի կենտրոնում

Գերմանիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԳԴՀ ԱԳՆ զրույցի: Գերմանական կողմը Ռիչարդ Գրենելից բացատրություններ է պահանջում մի քանի սկանդալային հայտարարությունների կապակցությամբ, որոնք նա արել է ծայրահեղ աջակողմյան Breitbart News լրատվական կայքին տված հարցազրույցում: Դեսպանը նշել է Եվրոպայում ավանդական կուսակցությունների անհաջողությունները և հայտարարել պահպանողական ուժերին իր աջակցության մասին:

Դա արժանացել է գերմանական քաղաքական գործիչների սուր քննադատությանը: Դեսպանին մեղադրել են դիվանագիտական վարքականնոները խախտելու և Գերմանիայի ներքին գործերին միջամտելու համար:

«Իրավիճակը չափազանց բարդ է ու վտանգավոր: Նման հայացքներ ունեցող դեպանն անկասկած առաջ կտանի աջակողմյան կամ ձախակողմյան ամբոխավարների շահերը: Իսկ նրանք հենց երազում են խարխլել մեր ազատ հասարակությունը»,- կարծում է արտաքին հարցերով փարձագետ Ռոդերիխ Կիզեվետտերը ՔԴՄ-ից:

«Ինչպես մեկը շատ դիպուկ ասել է՝ մեզ մոտ նոր գաղութարար է ժամանել: Ոչ մի կառավարություն չի կարող դա հանդուրժել»,- ասել է պատգամավորներից մեկը:

Գրենելը սկանդալի կենտրոնում է հայտնվել նշանակումից ընդամենը չորս շաբաթ անց: Նոր պաշտոնում առաջին օրն իսկ դիվանագետը «զարմացրել» էր ԳԴՀ-ին՝ Twitter-ում իր մի գրառումով, որտեղ գերմանական ընկերություններին խորհուրդ էր տվել հեռանալ Իրանից, որպեսզի անախորժություններ չունենան ԱՄՆ-ի հետ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել էր «միջուկային գործարքից» դուրս գալու մասին:

Փոխանցում է euronews-ը: