07.06.2018 14:43

Մոլդովայի խորհրդարանը չի քննարկի ռուսաց լեզուն պաշտպանելու հռչակագիրը

Մոլդովայի խորհրդարանը չի քննարկի ռուսաց լեզուն պաշտպանելու հռչակագիրը

Մոլդովայի խորհրդարանի պատգամավորները հրաժարվել են օրակարգում ներառել սոցիալիստների կուսակցության նախագիծը՝ երկրի տարածքում ռուսաց լեզվի պաշտպանության վերաբերյալ:

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հունիսի 4-ին հնացած է ճանաչել լեզուների գործածության մասին օրենքը, որի համաձայն՝ ռուսաց լեզուն Մոլդովայի տարածքում համարվում էր ազգամիջյան հաղորդակցության միջոց:

Սոցիալիստների կուսակցությունը Հռչակագիր է մշակել ի պաշտպանություն ռուսաց լեզվի և առաջարկել է այն ընդգրկել օրակարգի մեջ: Քվեարկության արդյունքում նախագիծը չի ստացել անհրաժեշտ քանակով ձայներ և չի ընդգրկվել օրակարգում:

Ավելի վաղ փորձագետները նշել են, որ Մոլդովայում ռուսաց լեզվի դիրքերը խարխլվել են կրթութայն մասին նոր Կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո, որն ընդունվել է 2014 թ.: Կանոնակարգը միջնակարգ կրթական հաստատություններում երաշխավորում է կրթություն բացառապես պետական լեզվով, իսկ միջազգային հաղորդակցության կամ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը իրականացվում է «միայն կրթական համակարգի հնարավորությունների սահմաններում»:

Փոխանցում է ria.ru-ն: