07.06.2018 15:01

ԱՄՆ-ում կարծում են, որ ԿԺԴՀ առաջնորդը վախենում է մահափորձից Սինգապուրում

ԱՄՆ-ում կարծում են, որ ԿԺԴՀ առաջնորդը վախենում է մահափորձից Սինգապուրում

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ նախագահի հետ Սինգապուրում կայանալիք առաջիկա գագաթնաժողովում անհանգստացած է անվտանգության ապահովման հարցով և վախենում է մահափորձերից: Այս կարծիքն ունեն ԱՄՆ-ում, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

«Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ Կիմը շատ անհանգստացած է գագաթնաժողովում անվտանգության հարցերով և վախենում է մահափորձերից»,- գործակալությանը հաղորդել են աղբյուրները:

Ավելի վաղ Սինգապուրի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Սինգապուրը ստանձնում է անվտանգությունն ապահովելու ծախսերը: ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) և Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) չորեքշաբթի մի փաստաթուղթ են հրապարակել, որում հաղորդվում է, թե Սինգապուրի օդային տարածքը կսահմանափակվի գագաթնաժողովի անցկացման ընթացքում:

Եթե գագաթնաժողովն, այնուամենայնիվ, կայանա, գլխավոր նվաճումներից մեկը կարող է դառնալ ԱՄՆ և ԿԺԴՀ միջև հաշտության պայմանագրի վերաբերյալ պայմանավորվածությունը: Երկու երկրները 1950-ական թթ. սկզբից ձևականորեն գտնվում են պատերազմական վիճակում:

Փոխանցում է ria.ru-ն: