07.06.2018 16:09

Փորձագետի կարծիքով՝ Կիմ Չեն Ինի մասին Թրամփի փաստաբանի խոսքը չի տապալի գագաթնաժողովը

Փորձագետի կարծիքով՝ Կիմ Չեն Ինի մասին Թրամփի փաստաբանի խոսքը չի տապալի գագաթնաժողովը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի հայտարարությունն այն մասին, թե ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը ամերիկյան կողմին «ծնկաչոք» խնդրել է կազմակերպել հանդիպումը, հազիվ թե ազդեցություն ունենա երկու առաջնորդների հանդիպումն անցկացնելու վրա, կարծում է Արտաքին գործերով ռուսաստանյան խորհրդի ծրագրային տնօրեն Իվան Տիմոֆեևը:

«Ջուլիանին պաշտոնապես որևէ պաշտոն չի զբաղեցնում: Նա ոչ մամուլի քարտուղար է, ոչ պետքարտուղար, ոչ հետախուզության տնօրեն: Նա պաշտոնական տեսակետը չի ներկայացնում, դա պաշտոնական հայտարարություն չէ: Ուստի ես կարծում եմ, որ դա որևէ ձևով բացասաբար չի ազդի հանդիպման վրա: Պարոն Կիմն այս հանդիպմանը ներկայանում է ոչ թե թույլի դիրքերից, այլ սեփական հաղթաթղթերը ձեռքին: Այնպես որ՝ «ծնկաչոքի» մասին խոսելը չափազանցություն է»,- ասել է փորձագետը:

Թրամփի և Կիմ Չեն Ինի մասնակցությամբ գագաթնաժողովը, ակնկալվում է, կայանալու է հունիսի 12-ին Սինգապուրում:

Փոխանցում է ria.ru-ն: