07.06.2018 17:10

Եւս մեկը. «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Վարդանյանն ազատ արձակվեց

Եւս մեկը. «Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Վարդանյանն ազատ արձակվեց

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Հովհաննես Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը և Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ այսօր դատավորը՝ դատարանի դահլիճից ազատ է արձակել նաեւ նույն գործով կալանավորված Տիգրան Սարգսյանը։