08.06.2018 11:51

Ամերիկյան նոր վեպ՝ ԿՀՎ-ի դերի մասին «Դոկտոր Ժիվագոյի» հրապարակման գործում

Ամերիկյան նոր վեպ՝ ԿՀՎ-ի դերի մասին  «Դոկտոր Ժիվագոյի» հրապարակման գործում

Ամերիկյան Knopf և բրիտանական Hutchinson հրատարակչությունները իրավունք են ստացել հրատարակելու պատմական վեպ այն մասին, թե ինչպես է ԿՀՎ-ն օգնել հրապարակելու և ԽՍՀՄ-ում տարածելու Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը:

«Մենք երբեք այստեղ չենք եղել» («We Were Never Here») վեպի հեղինակը սկսնակ գրող Լարա Փրեսքոթն է: Ըստ լրատվամիջոցների՝ Knopf հրատարակչությունը մտադիր է նրան 2 միլիոն դոլար հոնորար վճարել:

ԱՄՆ-ից և Բրիտանիայից բացի՝ վեպը կհրապարակվի նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Նիդեռլանդներում, Իսրայելում, Շվեդիայում, Լեհաստանում և Սերբիայում: Գիրքը վաճառքում կլինի 2020 թ.:

Վեպում պատմվում է  «Դոկտոր Ժիվագոյի» ստեղծման և հրատարակման դրամատիկ պատմությունը: Բորիս Պաստեռնակի վեպն արգելվել է հրատարակել Խորհրդային Միությունում, սակայն հրապարակվել է արևմուտքում 1950-ական թթ.: ԿՀՎ-ն աշխատել է տարածել վեպը ԽՍՀՄ տարածքում, որպեսզի այն «օգտագործի որպես քարոզչության գաղտնի զենք», ասվում է Knopf-ի ամփոփագրում:

Փոխանցում է BBC-ն: