08.06.2018 12:43

Թրամփը Կիմին Վաշինգտոն կհրավիրի

Թրամփը Կիմին Վաշինգտոն կհրավիրի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինին հրավիրել Միացյալ Նահանգներ, եթե հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք՝ պատմության մեջ առաջին երկկողմ գագաթնաժողովը հաջող անցնի: Թրամփն այդ մասին հայտարարել է՝ հանդես գալով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ ասուլիսում Սպիտակ տանը:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք նա այդ դեպքում նախատեսում է հետագա բանակցություններն անցկացնել Վաշինգտոնում՝ պաշտոնական նստավայրում, կամ Ֆլորիդա նահանգի իր Մար-ա-Լագո ագարակում, Թրամփը պատասխանել է, որ առայժմ պատրաստ է «սկսել Սպիտակ տնից»:

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից Փհենյանի նկատմամբ տարբեր սահմանափակող միջոցների հարցն ուղղակիորեն կապված է սինգապուրյան հանդիպման արդյունքներից: Ընդ որում՝ նա հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի ընդհատել բանակցությունները, եթե հանդիպումն արդյունավետ չլինի:

Փոխանցում է euronews-ը: