08.06.2018 12:56

Հայաստանին մատակարարվող գազի սակագինը կվերանայվի. Արմենպրես

Հայաստանին մատակարարվող գազի սակագինը կվերանայվի. Արմենպրես

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ կապված: Տարեվերջին կգնահատենք համակարգի հաշվետվողականությունը և որոշում կկայացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է նախարարը: