08.06.2018 14:57

Պուտինը ժամանել է Պեկին

Պուտինը ժամանել է Պեկին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Պեկին:

«Մենք լավ տեմպ ենք վերցրել, ինչը չի կարող չուրախացնել, և համագործակցության նորանոր ոլորտներ ենք փնտրում»,- ժամանելուն պես հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հանդիպում կունենա ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ, որից հետո առաջնորդները համատեղ հայտարարությամբ հանդես կգան:

Նաև նախատեսված է մի շարք միջպետական և առևտրային պայամանագրեր ստորագրել, որոնք կընդգրկեն առևտրի, էներգետիկայի, տիեզերքի, մտավոր սեփականության պաշտպանության և այլ բնագավառներ:

Բացի այդ, Պուտինը մտադիր է հանդիպել ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի  և ժողովրդական պատգամավորների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Լի Չժանշուի հետ:

Պեկինում բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 9-10-ին Ցինդաոյում:

Փոխանցում է ria.ru-ն: