08.06.2018 16:14

Մալայզիայի վարչապետը պաշտոնյաներին թույլ է տվել նվեր ընդունել միայն ծաղիկներ և ուտելիք

Մալայզիայի վարչապետը պաշտոնյաներին թույլ է տվել նվեր ընդունել միայն ծաղիկներ և ուտելիք

Մալայզիայի նոր վարչապետ Մահատհիր Մոհամադը կառավարության պաշտոնյաներին թույլատրել է որպես նվեր ընունել միայն ուտելիք, ծաղիկներ և մրգեր, փոխանցել է New Straits Timesթերթի ինտերնետ-կայքը:

Կայքը փոխանցում է, որ մալայզիական վարչապետը ուրբաթ օրը մամլո ասուլիսում հայտարարել է նոր քաղաքականության մասին, որը սահմանափակում է պաշտոնյաներին մատուցվող նվերների ցանկը, և դա ուժի մեջ է մտնում անհապաղ: Նորույթն ընդունվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

«Եթե այստեղ կա մեկը, ով ինձ համար նվեր է պատրաստել, ես այն չեմ ընդունի: Բայց դուք կարող եք ինձ ծաղիկներ, ուտելիք կամ մրգեր նվիրել, ավելի ոչինչ: Մենք հրաժարվում ենք մնացած ամեն ինչից… Նույնը վերաբերում է բոլոր պաշտոնյաներին: Նրանք ոչ մի նվեր չեն կարող ընդունել»,- հայտարարել է վարչապետը՝ նշելով, որ նրանք, ովքեր նվեր են տալիս, «նույնքան մեղավոր են, որքան նրանք, ովքեր այն ընդունում են»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մալայզիայի նոր վարչապետը պաշտոնն ստանձնելուց հետո առաջին երկու շաբաթներին արդեն հայտարարել է մի քանի պետական գերատեսչությունների լուծարման և 10 %-ով կառավարության անդամների աշխատավարձն իջեցնելու մասին:

Փոխանցում է ria.ru-ն: