08.06.2018 16:38

ԱԳ նախարար. Գերմանիան այլևս չի կարող թաքցնել տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ

ԱԳ նախարար. Գերմանիան այլևս չի կարող թաքցնել տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ

ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան այլևս չի կարող թաքցնել տարաձայնությունները ԱՄՆ-ի հետ:

«Մենք սովորել ենք, որ կարող ենք հենվել առկա պայմանավորվածությունների վրա: Դա արմատապես փոխվել է»,- ասել է նա մամուլին տված հարցազրույցում:

Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հավելել է, որ «Եվրոպայի սահմաններից դուրս ԱՄՆ-ը շարունակում է լինել մեր ամենամտերիմ գործընկերը, սակայն կան տարաձայնություններ, որոնք մենք այլևս թաքցնել չենք կարող»:

Մաասի խոսոքվ՝ Վաշինգտոնի դուրս գալը կլիմայի վերաբերյալ պայմանագրից, Իրանի միջուկային ծրագրի պայմանագրից, մաքսատուրքերի սահմանումը՝ միակողմանի որոշումներ են, որոնք վնաս են հասցնում Եվրոպային: Թրամփը «գիտակցաբար գնում է նրան, որ բացասական ազդեցություն գործի անմիջականորեն Եվրոպայի վրա»,- ասել է Մաասը:

Վարչապետը նաև քննադատության է ենթարկել ամերիկյան նախագահին՝ այն բանի համար, որ նա իր քաղաքականությամբ այնպիսի ուղի է ընտրել, որն ԱՄՆ-ը բարձր է դասում մյուս բոլոր երկրներից: «Դա աշխարհն ավելի լավը, ավելի անվտանգ ու հանգիստ չի դարձնի»,- համոզված է նախարարը:

Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարդացման ֆոնին Մաասը եվրոպական երկրներին ավելի սերտ համագործակցության կոչ է արել և ողջունել է անվտանգության եվրոպական խորհուրդ ստեղծելու գաղափարը: «Մեզ փոփոխություններ են պետք, որպեսզի ավելի գործունակ լինենք և ավելի լավ և արագ արձագանքենք»,- նշել է նա:

Փոխանցում է ria.ru-ն: