08.06.2018 17:40

«Սասնա Ծռերից» Արամ Մանուկյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից

«Սասնա Ծռերից» Արամ Մանուկյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Քիչ առաջ դատարանը փոխել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը եւ նրան ազատ արձակել՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ: Հիշեցնենք, որ խոսքը նույն խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու մասին է: 

Արամ Մանուկյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ ԵԼՔ եւ «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորներ: