08.06.2018 18:02

ԶԼՄ. Պուտինն Ավստրիայի կանցլերին խնդրել է կազմակերպել իր հանդիպումը Թրամփի հետ

ԶԼՄ. Պուտինն Ավստրիայի կանցլերին խնդրել է կազմակերպել իր հանդիպումը Թրամփի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցին խնդրել է այս ամառ Վիեննայում կայանալիք գագաթնաժողովում կազմակերպել իր հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, պնդում է The Wall Srteet Journal-ը՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի:

Ինչպես հաղորդել է աղբյուրը, ՌԴ ղեկավարն «այդ խնդրանքով դիմել է երեքշաբթի Ավստրիա կատարված պաշտոնական այցի ժամանակ»: «Կանցլեր Կուրցը խոստացել է այդ խնդրով դիմել պարոն Թրամփին»,- նշել է աղբյուրը:

WSJ-ի տվյալներով՝ Ավստրիան ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ պատրաստ է իր տարածքում կազմակերպել ռուսաստանյան և ամերիկյան առաջնորդների գագաթնաժողովը: Լրատվամիջոցը նշել է, որ Սպիտակ տունը «ծանուցվել է ՌԴ նախագահի խնդրանքի մասին» և «քննարկում է այդ առաջարկը»:

Փոխանցում է Interfax-ը: