08.06.2018 18:20

Նոր նշանակումներ եւ պաշտոնանկություններ կառավարությունում

Նոր նշանակումներ եւ պաշտոնանկություններ կառավարությունում

Կառավարությունում շարունակվում են պաշտոնանկություններն ու նոր նշանակումները:

Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով՝

Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Վիգեն Քոչարյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Սուրեն Քրմոյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Արտակ Ասատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Տիգրան Արզումանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ

Սերգեյ Ավետիսյանն ազատվել է ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից

Հովհաննես Սահակյանն ազատվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոիցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից

Հայկ Արզումանյանն ազատվել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: