10.06.2018 11:59

Սկոլարին կարող է գլխավորել «Ռեալը»

Սկոլարին կարող է գլխավորել «Ռեալը»

Զիդանի հեռանալուց հետո «Ռեալը» մարզիչ չունի։ Ֆրանսիացին Սերուցքայինների հետ երրորդ անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում, ինչից հետո որոշեց հեռանալ պաշտոնից։

AS-ի տեղեկություններով «Ռեալում» ֆրանսիացուն կարող է փոխարինել բրազիլացի Լուիս Ֆելիպե Սկոլարին։ «Մեծ Ֆիլը» անցած տարվա նոյեմբերին հեռացել է չինական «Գուանչժոու Էվերգրանդից» և առայժմ ոչ մի թիմ չի մարզում։

«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուներն են համարվում նաև Ֆեռնանդո Յերոն, Յուրգեն Կլոպը, Մաուրիսիո Պոչետինոն, Յոահիմ Լյովը, Արսեն Վենգերը, Մասիմիլիանո Ալեգրին, Մաուրիցիո Սարին, Կոնտեն ու Գուտին: