10.06.2018 12:30

Աբրամովիչը հրաժարվել է 2 միլիարդ ֆունտ ստերլինգով վաճառել «Չելսին»

Աբրամովիչը հրաժարվել է 2 միլիարդ ֆունտ ստերլինգով վաճառել «Չելսին»

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը (կարողությունը 11 միլիարդ ֆունտ ստերլինգ) չի ընդունել Մեծ Բրիտանիայի ամենահարուստների ցանկը գլխավորող Ջիմ Ռետկլիֆի (21 միլիարդ ֆունտ) առաջարկը Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքի վերաբերյալ: Աբրամովիչը ստացել է 2 միլիարդ ֆունտ ստերլինգի առաջարկ:

Աշխարհի խոշորագույն քիմիական ընկերություններից Ineos-ի 65-ամյա ղեկավար Ջիմ Ռետկլիֆը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, բայց ունի նաեւ «Չելսիի» տնային հանդիպումների աբոնեմենտ:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան չի երկարաձգել Աբրամովիչի վիզան, եւ նա չէր կարողացել ներկա լինել «Չելսիի» մասնակցության Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչին: «Չելսին» 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

2003 թվականին Աբրամովիչը «Չելսիի» համար վճարել է 140 միլիոն ֆունտ ստերլինգ: