10.06.2018 13:30

Որքա՞ն կստանան Իսպանիայի թիմի ֆուտբոլիստները ԱԱ-2018-ում հաղթանակի դեպքում

 Որքա՞ն կստանան Իսպանիայի թիմի ֆուտբոլիստները ԱԱ-2018-ում հաղթանակի դեպքում

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը 825 հազար եվրո կստանա աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում:

Այս մասին գրում է իսպանական Marca-ն: Եթե Իսպանիայի հավաքականը դուրս չգա քառորդ եզրափակիչ, ապա ֆուտբոլիստները առհասարակ պարգևավճարներ չեն ստանան:

Իսպանիայի հավաքականն արդեն ժամանել է Կրասնոդար, որտեղ տեղակայված է աշխարհի նախկին չեմպիոնների մարզաբազան: Թիմը կապրի և կմարզվի «Կրասնոդար» թիմի բազայում և դաշտերում:

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականն աշխարհի այս առաջնությունում ընդգրկված է B խմբում և կմրցի Պորտուգալիայի, Մարոկկոյի և Իրանի թիմերի հետ: «Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: