10.06.2018 21:01

Ռաֆայել Նադալը 11-րդ անգամ դարձավ «Ռոլան Գարոս»-ի չեմպիոն (տեսանյութ)

Ռաֆայել Նադալը 11-րդ անգամ դարձավ «Ռոլան Գարոս»-ի չեմպիոն (տեսանյութ)

Ֆրանսիայում ավարտվեց «Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշարը՝ «Ռոլան Գարոս»-ը:

Տղամարդկանց մենապայքարի եզրափակչում մրցեցին աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալն ու ավստրիացի Դոմինիկ Թիմը:

Որոշիչ խաղում պայքար չստացվեց: Նադալը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ Թիմի նկատմամբ և կարիերայի ընթացքում 11-րդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի չեմպիոնի կոչումը՝ 6:4, 6:3, 6:2:

Սա Նադալի կարիերայում «Grand Slam»-ի 17-րդ տիտղոսն էր, իսկ «Ռոլան Գարոսում» «գրունտի արքան» հաղթող է դառնում 11-րդ անգամ, որը կրկին բացառիկ ռեկորդ է: Նադալը ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթել է 3 անգամ, «Ուիմբլդոնում»` 2, իսկ Ավստրալիայի բաց առաջնության տիտղոսը հաջողվել է նվաճել 1 անգամ:

Հիշեցնենք, որ կանանց մենապայքարի հաղթող էր ճանաչվել Սիմոնա Հալեպը: