11.06.2018 10:00

«Ռեալ»-ը նոր պայմանագիր է առաջարկել Ռոնալդուին

«Ռեալ»-ը նոր պայմանագիր է առաջարկել Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալ»-ն իր առաջատար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկել: Այս մասին հայտնում է Sunday Express-ը:

Աղբյուրի տեղեկություններով, «սերուցքայիններ»-ը կարող են նոր պայմանագիր կնքել 33-ամյա պորտուգալացու հետ, որով Ռոնալդուի աշխատավարձը կդառնա 32,5 միլիոն եվրո:

Հաղորդվում է, որ «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը ցանկանում է ստանալ տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ: