11.06.2018 10:30

Ժոզե Մոուրինյոն՝ Մունդիալի խմբային մրցաշարի մասին

Ժոզե Մոուրինյոն՝ Մունդիալի խմբային մրցաշարի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Աշխարհի առաջնության օրերին համագործակցելու է RT հեռուստաընկերության հետ և արել է իր կանխատեսումները առաջնության խմբային մրցաշարի արդյունքների վերաբերյալ, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

«Ես ուզում եմ, որ իմ ֆուտբոլիստները հաղթեն, մյուս կողմից ուզում եմ, որ արդեն վայելեն իրենց հանգիստը: Կարծում եմ, որ Ուրուգվայը հաղթելու է A խմբում: Փորձառու թիմ է, համալրված բարձրակարգ ֆուտբոլիստներով: Ռուսասtանը կլինի երկրորդ տեղում և որոշիչ խաղը լինելու է Եգիպտոսի հետ, որը շատ համառ է լինելու: Tանտերերը ի վերջո գրավելու են երկրորդ տեղը»:

Իսպանիան հաղթելու է B խմբում: Իհարկե, ես պորտուգալացի եմ, բայց մեր թիմը զբաղեցնելու է երկրորդ տեղը խմբում: 1/8 եզրափակչի առաջին խաղում հանդիպելու են Ռուսաստանը և Իսպանիան:

C խմբում խնդիր չի ունենալու Ֆրանսիան և զբաղեցնելու է առաջին տեղը: Երկրորդ տեղի համար թեժ պայքար է լինելու: Ես հակված եմ մտածել, որ այս դեպքում անակնկալ է լինելու և երկրորդ տեղում կնշեմ Ավստրալիային:

D խմբում առաջինը լինելու է Արգենտինան, իսկ երկրորդի համար ընտրում եմ աֆրիկյան թիմ՝ Նիգերիային:

E խմբում հաղթելու է Բրազիլիան, իսկ երկրորդը լինելու է Շվեյցարիան: Ցավում եմ Նեմանյա (Մատիչ), բայց քեզ հարկավոր է հանգստանալ:

F խմբում պետք է հաղթի Գերմանիան, կարծում եմ՝ երկրրոդը կլինի Մեքսիկան:

G խմբում հաղթելու է Անգլիան, երկրոդը լինելու է Բելգիան:

Եվ վերջապես H խումբ: Հավասար խումբ է, որում հաղթելու է Սենեգալը, իսկ երկրորդ տեղում լինելու է Լեհաստանը,- ասել է Մոուրինյոն: