11.06.2018 11:00

Ո՞ր հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն. կանխատեսում է Լեոնարդո Բոնուչին

Ո՞ր հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն. կանխատեսում է Լեոնարդո Բոնուչին

«Միլան»-ի պաշտպան Լեոնարդո Բոնուչին կանխատեսում է արել Մունդիալ-2018-ի հաղթողի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ աշխարհի առաջնությունում կհաղթի Արգենտինան: Չեմ դիտելու մրցաշարի առաջին խաղերը, քանի որ այդ ընթացքում արձակուրդում եմ գտնվելու»,- 31-ամյա իտալացու խոսքերն է մեջբերում TuttoMercatoWeb-ը:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը չի մասնակցելու աշխարհի առաջնությանը: