11.06.2018 12:00

Դե Խեա. Իսպանիան ունի գերազանց կազմ, պետք է վայելենք աշխարհի առաջնությունը

Դե Խեա. Իսպանիան ունի գերազանց կազմ, պետք է վայելենք աշխարհի առաջնությունը

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնությունից մեծ սպասումներ ունի:

«Ուրախ եմ, որ մի քանի օրից կմեկնարկի աշխարհի առաջնությունը: Մեծ հույսեր եւ սպասումներ ունեմ այս մրցաշարից:

Մենք ունենք գերազանց թիմ, ուժեղագույն կազմ եւ պետք է վայելենք աշխարհի առաջնությունը, խաղից խաղ առաջ շարժվենք, ցուցադրենք մեր լավագույն խաղը եւ լավ արդյունքի հույս ունենանք: Շատ հնարավոր է, որ մենք նվաճենք չեմպիոնի տիտղոսը: Իսկապես առանձնահատուկ մի բան է ինձ համար լինել Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահը»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Մարոկկոն եւ Իրանը: