11.06.2018 12:30

Բեյլը մերժել է «Բավարիային» ու ուզում է վերադառնալ ԱՊԼ

Բեյլը մերժել է «Բավարիային» ու ուզում է վերադառնալ ԱՊԼ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի ծրագրում տեղափոխվել «Բավարիա»: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Մյունխենյան ակումբը Բեյլին տեսնում է որպես Արյեն Ռոբբենին փոխարինողի, սակայն 28-ամյա վալլիացին հասկացրել է, որ «Ռեալից» հեռանալու դեպքում չի տեղափոխվելու Բունդեսլիգա: Հարձակվողի համար առաջնային նպատակը ԱՊԼ տեղափոխվելն է:

ԱՊԼ-ում Գարեթին հավակնում է ՄՅՈՒ-ն, որը պատրաստ է նրա համար 100 մլն ֆունտ վճարել: