11.06.2018 13:00

Լոնդոնի «Արսենալը» հրաժեշտ է տվել 9 ֆուտբոլիստների

Լոնդոնի «Արսենալը» հրաժեշտ է տվել 9 ֆուտբոլիստների

Լոնդոնի «Արսենալը» հրապարակել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռացած ֆուտբոլիստների ցուցակը: Երկուսը ներկայացնում էին ակումբի գլխավոր թիմը՝ Պեր Մերտեզակերը եւ Սանտի Կասորլան: Գերմանացի կենտրոնական պաշտպանն ավարտել է կարիերան եւ կաշխատի անգլիական ակումբի ակադեմիայում, իսկ Կասորլնա վնասվածքի պատճառով 18 ամիս բաց թողնելուց հետո կարիերան կշարունակի «Վիլյառեալում»:

«Արսենալից» հեռացածների ցուցակը

Սանտի Կասորլա

Պեր Մերտեզակեր

Մարկ Բոլա

Ալեքսանդր Կրեան

Աարոն Էյոմա

Ռայան Հուդարտ

Չիորի Ջոնսոն

Հյուգո Կետո

Տաֆարի Մուր