11.06.2018 13:32

The Independent. ԱԱ-2018-ի լավագույն քաղաքը Պետերբուրգն է, վատագույնը՝ Սարանսկը

The Independent. ԱԱ-2018-ի լավագույն քաղաքը Պետերբուրգն է, վատագույնը՝ Սարանսկը

Բրիտանական The Independent-ը կազմել է Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության քաղաքների վարկանիշային աղյուսակը: Լավագույն քաղաք է ճանաչվել Սանկտ Պետերբուրգը: Մոսկվան երկրորդ տեղում է, Սոչին երրորդն է:

Հաջորդ տեղերում են Նիժնի Նովգորոդը, Կալինինգրադը, Եկատերինբուրգը, Վոլգոգրադը, Կազանը, Դոնի Ռոստովը եւ Սամարան: Վերջին տեղում Սարանսկն է:

Դասակարգումը կազմելիս հաշվի են առել ստադիոնների հարմարությունն ու պատրաստությունը, լոգիստիկան, ճարտարապետությունը, քաղաքային ենթակառուցվածքը:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: