11.06.2018 14:46

Մերկել. «Թրամփի գործողություններն ափսոսանքի են արժանի»

Մերկել. «Թրամփի գործողություններն ափսոսանքի են արժանի»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ամփոփել է Կանադայում կայացած «Մեծ Յոթնյակի» հանդիպման արդյունքները: Նա հաղորդել է, որ անձամբ մեծ ջանքեր է գործադրել՝ ամփոփիչ հայտարարագիրն ընդունելու համար, և որ Թրամփի վարքագիծը, որը հրաժարվել է ստորագրել այդ հայտարարության տակ, արժանի է ափսոսանքի:

«Ես շատ ջանքներ եմ գործադրել, որպեսզի ստանանք այն տարբերակը, որը կբավարարեր բոլորին: Եվ հետո տեսնել այս ամենը՝ հայտարարությունը Twitter-ում, շատ տխուր է և ափսոսանքի արժանի»,- ասել է կանցլերը:

Տարիֆների սահմանումը մետաղների արտահանման նկատմամբ, որը շոշափում է եվրոպական և կանադական մետաղագործների շահերը, իրավացի դժգոհություն էր առաջացրել, սակայն պարզվել էր՝  միասնությունն ավելի կարևոր արժեք է Յոթի անդամների համար: Ինչպես որ դա պարզ էր դարձել մինչ հայտարարագրի հրապարակումը:

Դրանից քիչ անց Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին մեղադրել էր ստախոսության մեջ: Ինչին Թրյուդոն, նույնպես Twitter-ում, պատասխանել է, թե ուշադրությունը սևեռված է նրան, ինչին հաջողվել է հասնել բանակցությունների ընթացքում, այլ ոչ թե նրան, ինչին չի հաջողվել հասնել:

Փոխանցում է euronews-ը: