11.06.2018 15:13

200 կմ-անոց կենդանի շղթա. Բասկերի երկրի բնակիչներն անկախություն են պահանջում

200 կմ-անոց կենդանի շղթա. Բասկերի երկրի բնակիչներն անկախություն են պահանջում

Իսպանիայի հյուսիսում գտնվող ինքնավար շրջանի՝ Բասկերի երկրի տասնյակ հազարավոր բնակիչները 202 կիլոմետրանոց կենդանի շղթա են կազմել՝ ավելի լայն ինքնավարության պահանջով:

Շղթան ձգվել է Իսպանիայի հյուսիսում գտնվող Սան-Սեբաստիան և Բիլբաո քաղաքներից դեպի Բասկերի երկրի մայրաքաղաք Վիտորիա, որտեղ գտնվում է այդ երկրի խորհրդարանը:

Այս շրջանն ավելի շատ ինքնավարություն ունի, քան Կատալոնիան, որն ակտիվորեն ձգտում է անկախանալ Մադրիդից:

Վերջին տարիներին Բասկերի երկրում անկախության գաղափարը մի քիչ թուլացել էր: Մայիսին անջատական ETA («Բասկերի երկիր և ազատություն») խմբավորումը, որ պայքարում էր Բասկերի երկրի անկախության համար, պաշտոնապես հայտարարեց լուծարման մասին: Դա տեղի ունեցավ այդ հակամարտությունում առաջին զոհը տալուց 50 տարի անց:

Եվրամիությունը ETA-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, 1968 և 2010 թթ. միիջակայքում այդ կազմակերպության կողմից սպանվել է ավելի քան 800 մարդ:

Կիրակնօրյա ակցիայի մասնակիցներն իրենց ցանկությունները գրել են վզկապների վրա, որոնք կենդանի շղթայի օղակներն են կազմել: Մասնակիցներից ոմանք կատալոնացի անջատականների աջակցության խորհրդանշաններ են կրել:

Փոխանցում է BBC-ն: