11.06.2018 15:31

«Սարդ-մարդուն» թույլ չեն տվել նվաճել Սեուլի երկնաքերը (վիդեո)

«Սարդ-մարդուն» թույլ չեն տվել նվաճել Սեուլի երկնաքերը (վիդեո)

Համացանցում հայտնվել է Սեուլում երկնաքերի վրա «սարդ-մարդու» ընդհատված վերելքի տեսագրությունը:

Ֆրանսիացի «սարդ-մարդը» հունիսի 6-ին փորձել է առանց ապահովագրող միջոցների մագլցել  123 հարկանոց  Lotte World Tower շենքը: Սակայն անվտանգության ծառայությունը դադարեցրել է վերելքը: «Սարդ-մարդուն» բռնել են 75-րդ հարկում, քանի որ նա մագլցել է առանց թույլտվության:

Պահապանները նրան շենքի ներսից հետևել են երկու ժամ շարունակ:

Ալեն Ռոբերն իր նվաճումների համար ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա նվաճել է մոլորակի ամենահայտնի երկնաքերները, այդ թվում՝ Դուբայի «Բուրջ-Խալիֆի» աշտարակը:

Փոխանցում է ria.ru-ն: