11.06.2018 15:47

Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ մեկնելու է Ռուսաստան:

Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու:

Եղոյանի խոսքով, Մոսկվայում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: