11.06.2018 16:45

Փորձագետը գնահատել է միջուկային զենք ստեղծելու՝ Իրանի հնարավորությունները

Փորձագետը գնահատել է միջուկային զենք ստեղծելու՝ Իրանի հնարավորությունները

Իրանն ի վիճակի է մեկ-երկու տարում միջուկային լիցք ստեղծել՝ իր հրթիռների մարտագլխիկները լիցքավորելու համար, եթե ԱՄՆ-ը խախտի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանագիրը, երկուշաբթի հայտարարել է Միջուկային աղետի կանխման Լյուքսեմբուրգյան միջազգային ֆորումի նախագահ Վյաչեսլավ Կանտորը:

«Այդ առումով՝ ներկայացված տեղեկությունը, թե Թեհրանը խաբել է բոլորին՝ հայտարարելով միջուկային զենք չմշակելու մասին, ոչ մի բան չի տալիս: Կարևորը՝ որ ներկայումս նրա բոլոր գործնական քայլերը վերահսկվում են ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների կողմից, որոնց տվյալներով՝ միջուկային գործարքի բոլոր պայմանները պահպանվում են»,- ասել է Կանտորը ֆորումի բացմանը:

Հունիսի 11-ին Ժնևում մեկնարկել է Միջուկային աղետի կանխման Լյուքսեմբուրգյան միջազգային համաժողովը, որը հիմնադրվել է 2007 թ. Լյուքսեմբուրգում: Ֆորումի խորհրդակցական կազմում ընդգրկվել են 14 պետությունների՝ աշխարհում հայտնի և հեղինակավոր 49 փորձագետներ: Ֆորումի հիմնական խնդիրն է՝ միջուկային զենքի տարածման հետ կապված սպառնալիքների վերլուծությունը և կոնկրետ առաջարկությունների մշակումը՝ միջուկային սպառազինությունը կրճատելու, դրա չտարածման ռեժիմներն ամրապնդելու,  անկայուն վարչակարգերի և ահաբեկչական կազմակերպությունների կողմից միջուկային զենքի և միջուկային տեխնոլոգիաների ձեռք բերման փորձերը կանխելու վերաբերյալ:

Փոխանցում է ria.ru-ն: