11.06.2018 16:55

Սուրենյան. Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում

Սուրենյան. Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը փոխանցում է.

«Հունիսի 11-16-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամին կուժգնանա 15-20մ/վրկ, հունիսի 12-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով»։