12.06.2018 11:41

Թրամփը և Կիմ Չեն Ինը հանդիպել են Սինգապուրում

Թրամփը և Կիմ Չեն Ինը հանդիպել են Սինգապուրում

 

Սինգապուրում տեղի է ունենում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների՝ պատմության մեջ առաջին հանդիպումը:

Ամերիկյան նախագահն արդեն հայտարարել է, որ ամեն ինչ շատ ավելի լավ է ընթանում, «քան որևէ մեկը կարող էր պատկերացնել»:

Բանակցությունները տեղի են ունեցել Սենոս կղզու «Կապելլա» հյուրանոցում: Սկզբում երկու երկրների ղեկավարները զրուցել են երես առ երես, թարգմանիչների ներկայությամբ, այնուհետև նրանց են միացել իրենց պատվիրակությունների անդամները: Գագաթնաժողովի առաջին իսկ հատվածից հետո, որին ներկա են եղել միայն թարգմանիչները, Թրամփը հայտարարել է, որ իրենց միջև «շատ, շատ լավ, հրաշալի հարաբերություններ են հաստատվել»:

Ինչպես և սպասվում էր, գագաթնաժողովի հիմնական թեմաներն են դարձել Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, ԿԺԴՀ-ից պատժամիջոցները հանելը, ինչպես նաև ճապոնացի այն քաղաքացիների վերադարձը, որոնց հյուսիսկորեական հետախուզությունն առևանգել է 1970-1980-ականներին:

Կիմ Չեն Ինին առնվազն երեք անգամ հարց է տրվել, թե ինքը կհրաժարվի՞ միջուկային զենքից, սակայն նա այդպես էլ պատասխան չի տվել, հաղորդել են հավատարմագրված լրատվամիջոցները:

Փոխանցում է BBC-ն: