12.06.2018 16:00

Վրաստանում վերսկսվել են բողոքի ցույցերը

Վրաստանում վերսկսվել են բողոքի ցույցերը

Վրաստանում վերսկսել են բողոքի ցույցերը: Ցուցարարները պահանջում են «վերականգնել արդարությունը» 16-ամյա դպրոցականների սպանության գործով: Այդ մասին երեկ՝ հունիսի 11-ին, հաղորդել է «Интерфакс»-ը:

Նախորդ օրը ցուցարարները որոշել են պաստառներ տեղադրել Թբիլիսիի գլխավոր փողոցի՝ Ռուսթավելու  պողոտայի բանուկ հատվածում: Ոստիկանությունն սկզբում չի խոչընդոտել նրանց, սակայն հունիսի 11-ի առավոտյան շրջապատել է երկու վրանները և ձերբակալել մի քանի ցուցարարների: Օրվա ընթացքում նաև Վրաստանի խորհրդարանի մոտ են բերվել հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցներ և հարյուրավոր ոստիկաններ: Իրավապահները ձերբակալել են առնվազն 20 հոգու: Սկզբում հաղորդվել է, որ ձերբակալվածների թվում է նաև երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան, սակայն ՆԳՆ-ն հերքել է այդ լուրը: Ընդ որում՝ ոստիկանները հաստատել են, որ ձերբակալել են Թբիլիսիի քաղխորհրդի մի քանի պատգամավորի:

Դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում դպրոցականների միջև ծագած ծեծկռտուքի ընթացքում սպանվել էին 16-ամյա Դավիդ Սարալիձեն և նրա ընկերը՝ Լևան Դադունաշվիլին:

Վրաստանի իշխանությունները ենթադրում են, որ բողոքի ցույցերը կառավարում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը մարտին հայտարարել է Վրաստանում իշխանության վերադառնալու իր ցանկության մասին:

Փոխանցում է lent.ru-ն: