13.06.2018 09:30

Մխիթարյան. Ամեն դեպքում մինչև «Մանչեսթեր Յունայթեդ»-ում գտնվելու վերջին պահը չէի հանձնվում

Մխիթարյան. Ամեն դեպքում մինչև «Մանչեսթեր Յունայթեդ»-ում գտնվելու վերջին պահը չէի հանձնվում

«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է այն հարցին, թե իրեն ինչու չհաջողվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում դրսևորել իր լավագույն որակները, և արդյոք մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չէր վստահու՞մ նրան: 

«Այդ պատմությունն ինձ շատ բան սովորեցրեց, որից ես ինչպես դրական, այնպես էլ բացասական բաներ քաղեցի, բայց այնուամենայնիվ այն օգտակար փորձ էր:

Ամեն դեպքում ես մինչև «Մանչեսթեր Յունայթեդ»-ում գտնվելու վերջին պահը չէի հանձնվում, փորձում էի առաջընթաց գրանցել, ապացուցել, որ ես լավագույններից մեկն եմ: 

Ես ինձ այն ֆուտբոլիստների թվին չեմ դասում, ովքեր իրենց խնդիրների մեջ մեղադրում են մարզիչներին: Եվ չեմ համարում, որ ուրիշ որևէ մեկը մեղավոր է ինչ-որ բանում», - հայազգի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը: