13.06.2018 10:03

Յայա Տուրեի՝ Մունդիալ-2018-ի երազանքների թիմը

Յայա Տուրեի՝ Մունդիալ-2018-ի երազանքների թիմը

Կոսդ՛Իվուարի ազգային հավաքականի կիսապաշտպան Յայա Տուրեն Մունդիալ-2018-ում հանդես եկող ֆուտբոլիստներից կազմել է իր երազանքների թիմը:

35-ամյա ֆուտբոլիստի կազմած հավաքականն այս տեսքն ունի՝ Դավիդ Դե Խեա, Կայլ Ուոքեր, Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Բենջամին Մենդի, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Լիոնել Մեսսի, Սերխիո Ագուերո, Կիլիան Մբապե, Կրիշտիանու Ռոնալդու:

Նշենք, որ Մունդիալ-2018-ը մեկնարկում է հունիսի 15-ին: