13.06.2018 10:30

Մխիթարյանը՝ Մեսսիի մասին

Մխիթարյանը՝ Մեսսիի մասին

«Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: 

«Լիոնել Մեսսիին ես հաղթանակ եմ ցանկանում այն պատճառով, որ շատերը կարծում են, թե նա չհաղթելով աշխարհի առաջնությունում՝ չի հասել Մարադոնայի մակարդակին: 

Ես նման հարցադրման հետ համաձայն չեմ, քանի որ Մեսսիին պատմության լավագույն ֆուտբոլիստն եմ համարում: 

Ցանկանում եմ, որպեսզի Մեսսին աշխարհի չեմպիոն դառնա և իր քննադատներին գրպանը դնի», - 29-ամյա խաղացողի խոսքերն է փոխանցում «Կոմերսանտ»-ը: