13.06.2018 11:06

Տորեսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում

Տորեսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Get French Football News-ը:

34-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն «ատլետներ»-ի հետ ավարտվում է հունիսի վերջին, ինչը նշանակում է, որ համաձայնագրի ավարտից հետո Տորեսն ազատ գործակալի կարգավիճակում կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ:

Հաղորդվում է, որ «Էլ Նինյո»-ի ծառայություններով հետաքրքրված է «Լիլ»-ը: