13.06.2018 12:02

Հենրիխ Մխիթարյանի տիկնիկն արժե 11 800 դրամ

Հենրիխ Մխիթարյանի տիկնիկն արժե 11 800 դրամ

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Micki Toy խաղալիքն արժե 11 800 դրամ: Այն վաճառքում է հունիսի 1-ից: Ֆուտբոլիստն այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«ԱՐԴԵՆ ՀԻՄԱ! #MickiToy խաղալիքը հասանելի է Mankan խանութներում::

Մխիթարյանը նաեւ տեսանյութեր է հրապարակել հայերենով ու անգլերենով, որոնցում ներկայացնում է իր փոքրիկ կրկնօրինակին: Micki Toy-ը խոսում եւ երգում է նրա ձայնով ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն: