13.06.2018 13:30

Աշոտ Սարգսյան. Սփյուռքին ներգրավելու առիթով

Աշոտ Սարգսյան. Սփյուռքին ներգրավելու առիթով

Վերջին շրջանում հաճախ են խոսում Սփյուռքի ներուժն օգտագործելու մասին, հնչում են կենացներ, ելույթներ ու հայտարարություններ՝ մոռանալով, որ 1990-98թթ. առանց աղմուկ բարձրացնելու, առանց ամպագոռգոռ հայտարարությունների, առանց համաշխարհային ազգի մասին դատարկաբանությունների բազմաթիվ սփյուռքահայեր են հրավիրվել Հայաստանի պետական համակարգի առանցքային պաշտոններում աշխատելու. 

  • Րաֆֆի Հովհաննիսյան, ՀՀ ԱԳ նախարար
  • Սեպուհ Թաշճյան, ՀՀ պետնախարար, Էներգետիկայի նախարար
  • Միրոն Շիշմանյան, Էներգետիկայի նախարար
  • Ժիրայր Լիպարիտյան, ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ, ՀՀ Նախագահի  գլխավոր խորհրդական
  • Նիկոլ Շահգալդյան, ՀՀ Նախագահի խորհրդական
  • Վարդան Օսկանյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (հետագայում` ԱԳ նախարար)
  • Իշխան Մարտիրոսյան, Գյուղատնտեսության փոխնախարար
  • Ալեքսանդր Վարդանով, «Արդշինբանկ»-ի կառավարիչ
  • Արմեն Աբաղյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու
  • Ժակ Փանոսյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու
  • Ասատուր Հաճյան, Հայկական ատոմակայանի վերագործարկման մշտական խորհրդատու
  • Քրիստիան Տեր-Ստեփանյան, ՀՀ ԱԳ աշխատակից, ղարաբաղյան բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ ( հետագայում` Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ)
  • Շահեն Ավագյան, ԱԳՆ իրավաբանական բաժնի վարիչ (հետագայում` գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար)
  • Մաթևոս Տեր-Մանվելյան, ՀՀ ԱԳՆ բաժնի վարիչ
  • Ռուբեն Մոզյան, Արգենտինայում ՀՀ դեսպանության քարտուղար
  • Արման Սարյան, ՀՀ փոխվարչապետ Վիգեն Չիթեչյանի խորհրդական
  • Հովսեփ Հովսեփյան, ՀՀ ՊՆ Հատուկ ստորաբաժանման հրամանատար
  • Մոնթե Մելքոնյան, ԼՂՀ Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետ, ՀՀ և ԱՀ ազգային հերոս։

ՀՀ նախագահը նաև ՀՅԴ-ին պաշտոնապես առաջարկել էր նախարարական 3 տեղ։ Երբ վերջինս քաղաքայան նկատառումներով մերժեց այդ առաջարկը, Նախագահն անձամբ դիմեց  դաշնակցական երկու լուրջ պրոֆեսիոնալների՝ տնտեսագետ Կարո Արմենյանին՝ էկոնոմիկայի նախարարի, և բժիշկ (ներկայումս՝ Լիոնի քաղաքապետ) Գևորգ Քեփենեկյանին՝ առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկով։ Վերջիններս նույնպես հրաժարվեցին, սակայն՝ արդեն անձնական նկատառումներով։

Սրանից զատ՝ անկախությունից անմիջապես հետո ՌԴ նախագահ Բորիս Ելցինի և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև կայացած պայմանավորվածությամբ ռուսական բանակից Հայաստան տեղափոխվեցին  1000-ից ավելի հայազգի բարձրաստիճան սպաներ, որոնց թվում՝ փորձառու զորավարներ․ 

  • Նորատ Տեր-Գրիգորյանց, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ
  • Գուրգեն Դալիբալթայան, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ
  • Քրիստափոր Իվանյան, ԼՂՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ
  • Հրաչյա Անդրեասյան, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ
  • Յուրի Խաչատուրով, մոտոհրաձգային գնդի հրամանատար, ՀՀ սահմանապահ զորքերի վարչության պետ, ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ (հետագայում` ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ), գեներալ-գնդապետ
  • Միքայել Հարությունյան,  ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հետագայում՝ ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ ռազմական տեսուչ), գեներալ-գնդապետ
  • Էնրիկո Ապրիամով, գնդի հրամանատար, կորպուսի հրամանատար (հետագայում` ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ), գեներալ-լեյտենանտ:
  • Լևոն Ստեփանյան, ՀՀ զինվորական կոմիսար, ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր
  • Վլադիմիր Հայրապետյան, ՀՀ ԶՈՒ հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր
  • Միքայել Գրիգորյան, հրետանային բրիգադի հրամանատար, կորպուսի հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ (հետագայում՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ), գեներալ-լեյտենանտ
  • Վալերի Գրիգորյան, գնդի, բրիգադի հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ, Արմավիրի ուսումնական բրիգադի հրամանատար, ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտի պետի տեղակալ (հետագայում՝ 5-րդ և 4-րդ բանակային կորպուսների հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ), գեներալ-լեյտենանտ
  • Ոստանիկ Ադոյան, վարել է տարբեր զինվորական պաշտոններ (1999 թվականից` ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ), գեներալ-մայոր
  • Մուրազ Սարկիսյան, ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր
  • Մկրտիչ Աբրահամյան, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ
  • Տիգրան Գասպարյան, ՀՀ ՊՆ վառելիքաքսանյութերի վարչության պետ (հետագայում` ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ), գեներալ-մայոր
  • Արթուր Սիմոնյան, գեներալ-մայոր
  • Ղուկաս Ղուկասով, գնդապետ

 Թեև ոչ հայազգի, նույն պայմանավորվածության համաձայն ռուսական բանակից հայկական բանակում աշխատանքի անցավ նաև Անատոլի Զինևիչը (ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ)։