13.06.2018 13:45

Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիա

Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիա

Աթենքը հասավ նրան, որ Հարավսլավիայի նախկին Մակեդոնիա հանրապետությունը վերանվանվել է:

Սկոպիեում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ այսուհետև երկիրը կանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Երկրի վարչապետ Զորան Զաևը այդ որոշումն անվանել է «պատմական»:

Վեճն այն մասին, թե ով ավելի շատ իրավունք ունի կրելու «Մակեդոնիա» անվանումը, աշխուժորեն ընթանում էր արդեն քառորդ դար:

Հունաստանի նույնանուն պատմական շրջանի անվան հետ համընկնելու առիթով երկու երկրների միջև առկա տարաձայնությունները համարվել են հիմնական խոչընդոտներից մեկը՝ Մակեդոնիայի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին:

Փոխանցում է euronews-ը: